Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ առկա է Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիայի տարածք ներխուժման վտանգ: 

Ֆրանս Պրեսս գործակալությանը տված հարցազրույցում Ասադը հայտնել  է, որ   «չի բացառում» նման ներխուժումը, միաժամանակ հավելել է, որ իր երկրի ՌՕՈՒ-ն    «որոշակիորեն կդիմադրի դրան», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նրա խոսքով, Հալեպի համար ճակատամարտն ուղղված է դեպի Թուրքիա ճանապարհը փակելուն: Բաշար Ասադը հայտնել է, որ պատրաստ է խաղաղ բանակցություններ վարել ու միաժամանակ պայքարել ահաբեկիչների դեմ: 

2011-ի մարտից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետեւանքով, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ավելի քան  220 հազար մարդ է զոհվել: Կառավարական ուժերին դիմադրում են գրոհայինների խմբերը, որոնք պատկանում են տարբեր զինված կազմավորումների: Առավել ակտիվ են   «Իսլամական պետություն» եւ «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումները:

ԻՊ-ի դեմ պայքարի միասնական ճակատ չկա. խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի եւ Իրաքի կառավարական զորքերը, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան   (առայժմ սահմանափակվում է օդային հարձակումներով), ինչպես նաեւ քրդերը եւ լիբանանյան եւ իրաքյան շիա աշխարհազորայինները: Բացի այդ,  2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ եւ   «Ջաբհաթ ան-Նուսրա» ակաբեկչական խմբավորումների  օբյեկտներին: