Այսօր հայկական կողմը պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության գոտում նոր պատերազմի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Ընդ որում, հաշվի առնելով, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացումը, նա չի բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: «Երբեք չի կարելի բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, բայց եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմին, իսկ այսօր հայկական կողմը պատրաստ չէ լիովին: Եթե մենք պատրաստ լինեինք պատերազմին, շփման գծում նման դեպքեր չէին լինի, իսկ եթե լինում են, նշանակում է, որ անվտանգության մեր երաշխիքները լիակատար չեն», ասել է Ռուստամյանը: