«Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծն ավարտին կհասցվի ժամանակին՝ մինչեւ 2019թ. վերջը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «Գազպրոմի» կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերին:
«Մենք չենք կասկածում, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծն ավարտին կհասցվի ժամանակին՝ մինչեւ 2019թ. վերջը», — ասել է Միլերը:
Նա նաեւ նշել է, որ խողովակատարի շինարարությունը կսկսվի արդեն 2017թ., փոխանցում է RNS-ը:
«Մենք հիմա պատրաստվում ենք խողովակների գնման մրցույթի անցկացմանը: Սեպտեմբերին կհայտարարվի մրցույթը, իսկ 2017թ. սկզբին աշխատանքները կսկսվեն»,- հավելել է նա:



























