Երեւանում փետրվարի 12-ին  դանակահարված 13-ամյա տղայի վիճակը կայուն է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ նա տեղափոխվել է։

Տղային կվիրահատեն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ տղային դանակահարել են Ավանի գերեզմանների մոտ։ Նախնական տեղեկություններով`վիճաբանություն է եղել մի խումբ տղաների միջեւ եւ 13-ամյա տղան դանակահարվել է։ Կատարվում է հետաքննություն: