Արարատի մարզի Աբովյան գյուղի 40-ամյա բնակիչ Գրիգոր Կարապետյանը հաճախ է  ալկոհոլ օգտագործում եւ անհանգստություն պատճառում համագյուղացիներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի գյուղապետ Ավետիք Հարությունյանը՝ նշելով, որ նրան մեկ անգամ արդեն ուղարկել են հարկադիր բուժման, սակայն չի բուժվել եւ հետ է վերադարձել:

Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Գրիգոր Կարապետյանը հաճախ է վնասում իրեն, այդ պատճառով էլ մշտապես ոստիկանների հսկողության տակ է:

Գրիգորը ամուսնացած է եղել, սակայն բաժանվել է, նա այժմ ապրում է  իր տարեց ծնողների հետ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Աբովյան գյուղի 40-ամյա բնակիչ Գրիգոր Կ.-ն ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ փորձել է վնասել իրեն:

Գրիգորը բուժման կարիք ունի եւ նրան շուտով կուղարկեն հարկադիր բուժման: