Լոռու մարզից փետրվարի 13-ին Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն տեղափոխված 2-ամյա աղջնակի մարմնի մակերեսի 30 տոկոսն այրվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

«Աղջկա վիճակը կայուն ծանր է, մարմնի մակերեսի 30 տոկոսն այրված է: Այժմ բուժումներ է ստանում մեզ մոտ»,- հայտնեցին հիվանդանոցից:

Նշենք, որ հարազատների խոսքով՝ երեխան ընկել է եռացրած ջրի մեջ, ինչի հետեւանքով էլ այրվածքներ է ստացել:

Դեպքով զբաղվում են իրավապահ մարմինները: