Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, փետրվարի 14-ին, ժամը 15.25-ին, բերման են ենթարկել 57-ամյա Եղիշե Մ.-ին, ով բացատրություն է տվել, որ փետրվարի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոմն Սարոյի ավտոմեքենայով Օձունից Ալավերդի գալու ճանապարհին նշված ավտոմեքենայից գողացել է վերջինիս պատկանող բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ ոմն Սարոն 50-ամյա Սարիբեկ Ա.-ն է, ով փետրվարի 14-ին, ժամը 16.45-ին, հրավիրվել է բաժին եւ տվել հաղորդում, որ փետրվարի 13-ի ժամը 19.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված ճանապարհահատվածում, անհայտ անձն իր վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից գողացել է իր բջջային հեռախոսը` պատճառելով 86.000 դրամի նյութական վնաս:

Գողոնը վերցվել է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: