Երեւանում գտնվող ՎՎ կարաոկե ակումբում օրերս թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել հաճախորդների միջեւ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մասնակիցներից մեկը` 25-ամյա մի երիտասարդ, ձեռքի վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով` երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի, նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որից մասնավորապես տուժել է մեկը եւ դիմել հիվանդանոց:
Նշված միջադեպը իրավական ընթացք է ստացել: Հանգամանքները պարզվում են:




























