Փետրվարի 15-ի  դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ  արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4139 տոննայի դիմաց, աճը կազմել է շուրջ 83 տոկոս:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ թվում` արտահանվել է  2429 տոննա  պտուղ եւ խաղող՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2090 տոննայի դիմաց, 5146 տոննա բանջարեղեն եւ կարտոֆիլ ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2049 տոննայի դիմաց։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք։