ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից 01-12.02.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 680 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում եւ հաշվարկվել 796.7 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված  վնասի հատուցման 5 ակտ:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձ ենթարկվել է 200.0 հզ. դրամ վարչական տուգանքի, իսկ 5 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 506.7 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Երեւանի տարածքային բաժնի կողմից` 3, Արագածոտնի տարածքային բաժնի կողմից` 1 եւ հաշվառման եւ վերլուծության բաժնի կողմից` 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 280.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 5 որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի եւ ընդերքի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց  ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Ի կատարումն ՀՀ ԲՆ նախարարի մոտ 14.01.2016թ. կայացած գործակարգավարական խորհրդակցության արձանագրությամբ տրված  հանձնարարականի, Սեւանա լճում ապօրինի ձկնորսության կանխարգելման նպատակով ԲՊՏ անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի եւ Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների ուժերով կազմակերպվել է հսկողություն Սեւանա լճի ափամերձ հատվածներում, իսկ քաղաքների եւ բնակավայրերի տարածքներում` ձկան հնարավոր ապօրինի վաճառքի կետերում եւ շուկաներում  կազմակերպվել կանխարգելիչ շրջայցեր: Այդ շրջայցերի արդյունքում առգրավվել է 288.0 կգ Սեւանի «սիգ» տեսակի ձուկ (ձկան արգելքի ժամանակահատվածում` 1617.0 կգ), ինչը սահմանված կարգով  հանձնվել է մանկատներին եւ ծերանոցներին:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից ապօրինի որսագողության դեպքի հայտնաբերման արդյունքում մեկ անձ ենթարկվել է 50.0 հզ. դրամի վարչական տույժի:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,6 մլն.դրամ: