Որեւէ մեկը չպետք է սպասելիքներ ունենա, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դուրս կգա քաղաքականությունից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Որեւէ մեկը հայտարարե՞լ է, որ Սերժ Սարգսյանը դուրս է գալու քաղաքականությունից: Նման սպասելիքներ որեւէ մեկը չպետք է ունենա»,- ասել է Մելիքյանը` պատասխանելով հարցին, թե փետրվարի 12-ին նախագահի ելույթը նշանակում է, որ վերջինը չի պատրաստվում 2018թ.-ին հեռանալ:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել էր երկրի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական կյանքին: