Թուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի Ջիզրե քաղաքում հայտնաբերվել են ոստիկանների ու զինվորականների հարձակումների հետեւանքով վիրավորված ու մի շենքի նկուղում թաքնված վիրավոր 20 քրդերի այրված դիերը:

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ թուրք ոստիկաններն ու զինվորականները օրեր շարունակ թույլ չէին տալիս, որ շտապօգնության մեքենաները մոտենան այն շենքին, որի նկուղում գտնվում էին վիրավորներ։  Այնուհետ ոստիկանությունը զինվորականների աջակցությամբ մոտեցել է շենքին ու հրդեհել նկուղը, որտեղ գտնվող 20 վիրավոր քրդերը կենդանի այրվել են։

Նշվում է, որ այրվել են նաեւ մինչ այդ բուժօգնության բացակայության հետեւանքով մահացած վիրավորների դիերը։