Գրոզնիում լցակայանում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է  «Վեստնիկ Կավկազա»-ն: 

Ինչպես նշվում է, պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բենզակայանում բոցավառվել է տարան: Նախնական տեղեկությունների համաձայն, պայթյունի պատճառը կարող է գազի արտահոսքը լինել: 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱԻՆ փրկարարներից երեքը բենզակայանի  հրդեհը հանգցնելիս այրվածքներ են ստացել: Այդ մասին հայտնել են Չեչնիայի արտակարգ իրավիճակների ծառայությունից: 

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի` փետրվարի 14-ին՝ ժամը  21.00-ին, քաղաքի Ստարոպրոմիսլովսկի շրջանում` Թաշքալա գյուղի մոտակայքում: