Մոսկվայում անհայտ անձը տասքու միջից կրակ է բացել: Այս պահին նրան փորձում են բռնել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Ժամը 11.30-ի սահմաններում HYUNDAI մակնիշի, դեղին գույնի տաքսի մեքենայից անհայտ անձը կրակ է բացել «Սուշչեւսկի վալում»: Ներկայումս նրան փորձում են բռնել: Տաքսին այս պահին շարժվում է Երրորդ տրանսպորտային շրջանձեւ ճանապարհով»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ տուժածների մասին տվյալներ չկան: