Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը Մեխիկոյի Էկատեպեկ թաղամասում քարոզով դիմել է 300-հազարանոց բազմությանը, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով BBC-ն։ Այս թաղամասը, որում 1.6 մլն մարդ է ապրում, հայտնի է իր հանցավոր ակտիվությամբ։ Հռոմի Պապը կոչ է արել ի դեմս թմրանյութերի՝ զգուշանալ սատանայից։

«Միայն Աստծու խոսքի ուժը կարող է կործանել այն։ Եկեք գիտակցենք դա, սատանայի հետ երկխոսություն լինել չի կարող»,- ասել է Հռոմի Պապը։

Նա կոչ է արել Մեքսիկան դարձնել հնարավորությունների երկիր։