Թուրքիան շարունակում է նպաստել ահաբեկիչների նոր խմբերի ներթափանցմանը Սիրիա։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ըստ ստացվող տեղեկությունների՝ թուրքական կողմը շարունակում է նպաստել ջիհադականների եւ վարձկանների նոր խմբերի ապօրինի  ներթափանցմանը Սիրիա՝ «Ջաբհաթ ան Նուսա», «Իսլամական պետություն» եւ այլ ահաբեկչական խմբավորումների շարքերը համալրելու համար։ Վիրավոր գրոհայինները, սահմանն անցնելով, մտնում են Թուրքիա եւ տեղակայվում հանգստի եւ հետագա վերակազմավորման բանդաներում»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից եւ նշել, որ Ռուսաստանը պաշտպանելու է Սիրիայի նկատմամաբ Անկարայի սադրիչ գործողությունների հարցը ՄԱԿ ԱԽ-ում բարձրացնելը։