Փետրվարի 14-ին, ժամը 7.30-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ ոստիկանության Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Նելսոն Ու.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2007 թ. մարտի 15-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: