Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի շենքերից մեկի նկուղային հարկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 62-ամյա Լյովա Թ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 հոդվածի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը):




























