Այս տարի Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններում շախմատի դպրոցներ կհիմնվեն:
Ասյ մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստել Քանաքեռ-Զեյթուն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Քաղաքապետը նկատել է, որ մինչեւ տարեվերջ այս երկու դպրոցները հիմնելով, ըստ էության, ինչպես եւ խոստացվել էր, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առնվազն մեկական շախմատի դպրոց ունենալու ծրագիրը կամբողջանա:



























