Երեւանում խստացվելու է վերահսկողությունը հատկապես երեկոյան ժամերին եւ հանգստյան օրերին երթուղիներում անհրաժեշտ շարժակազմի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկումն ապահովելու ուղղությամբ: Նման հանձնարարություն է տվել Երեւանի քաղաքապետ։ տարոն Մարգարյանը՝ հերթական խորհրդակցության ժամանակ:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 43 արձանագրություն, որից 32-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար:



























