Թուրքիան Ռուսաստանին պաշտոնապես ծանուցել է ռուս լրագրողների համար «լրագրողական վիզաներ» մտցնելու մասին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Թուրքական կողմը ՌԴ ԱԳՆ-ին պաշտոնապես ծանուցել է փոխադարձության սկզբունքի հիման վրա 2016թ. փետրվարի 15-ից Թուրքիայի տարածքում լրագրողական գործունեություն (այդ թվում կարճաժամկետ՝ 6 ամիս) ծավալելու համար ռուսական մամուլի բոլոր ներկայացուցիչների համար այսպես կոչված  «լրագրողական վիզաներ» մտցնելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta-ն։