Սիրիա զորք մտցնելու մասին տեղեկություն ստանալու համար պետք է դիմել Թուրքիայի ԱԳՆ եւ ՊՆ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դրա համար պետք է դիմել Թուրքիայի ԱԳՆ եւ ՊՆ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը մեկնաբանում Սիրիայի տարածք թուրքական զորքեր մտցնելու մասին տեղեկությունները։

Ավելի վաղ ՍԱՆԱ գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ին, հայտնել էր, որ Թուրքիայի տարածքից Սիրիա է ներթափանցել ռազմական շարասյուն՝ 100 զինված անձանցով, որոնց թվում, հնարավոր է, կան նաեւ թուրք զինծառայողներ կամ վարձկաններ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմըզը հայտնել էր, որ Թուրքիայի իշխանությունները զորք չեն ուղարկել Սիրիա եւ մտադիր չեն դա անել։