Ստամբուլի Չաղլայանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել Ստամբուլահայ տարեց զույգի տան դեմ հարձակման մեջ կասկածվող 3 հայաստանցիների նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը. Ստամբուլի ոստիկանության սպանությունների գործերով վարչության աշխատակիցները դատարան են ներկայացրել ստամբուլահայ տարեց ամուսինների տան դեմ հարձակում իրականացրած հարձակման մեջ կասկածվող 15 քաղաքացիների։

Դատարանը 3 կասկածյալի՝ Արթուր Ա.-ի, Արամ Է.-ի եւ Սերգեյ Բ.-ի նկատմամբ կալանման որոշում է կայացրել։ Մնացած 12 կանայք ստորագրությամբ ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին անհայտ անձիք մտել էին Շիշլիում ապրող տարեց հայ ամուսինների տուն, վերցրել թանկարժեք զարդեր ու խոշոր չափի գումար։ Մինչ իրավապահների դեպքի վայր հասնելը 85-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ կնոջը մի կերպ են փրկել։