Ռուս-թուրքական  ճգնաժամն արդեն երկկողմ չէ։ Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Անկարայի քաղաքական կենտրոնի գիտաշխատող, փորձագետ Բուրջու Գյուլթեքին Փունսմանը։

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության ելքի եւ հնարավոր էսլակացիայի  մասին NEWS.am-ի թղթակցի հարցին՝ Փունսմանը նշել է, որ վճռորոշ նշանակություն կունենան Սիրիայում հետագա իրադարձությունները։ «Մենք կարող ենք ռուս թուրքական լուրջ ռազմական լարվածության սպասել, եթե Ռուսաստանը Հալեպում շարունակի օդային հարվածները, ինչը կմեծացնի փախստականների հոսքը դեպի Թուրքիայի սահման»,- ասել է նա՝ լռելով Սիրիայում հակամարտության մեջ Թուրքիայի ունեցած դերի եւ ահաբեկչական խմբավորումներին պաշտպանելու Անկարայի քաղաքականության մասին։