Կոտայքի մարզում երկրորդ հարկից 2-ամյա երեխայի ընկնելու ու մահանալու դեպքով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ քննչական կոմիտեից:

Ըստ քննչական կոմիտեի՝ նախնական տվյալներով՝ մանկահասակ երեխան իր չորս ամյա եղբոր հետ գտնվել է երկրորդ հարկի ննջասենյակում, քնած է եղել: Որոշ ժամանակ անց մեծահասակները լսել են վայր ընկնելուն բնորոշ ձայն և շտապել հյուրասենյակ, որտեղ տեսել են փոքրիկին  առաջին հարկի հատակին: Երեխան անմիջապես տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց, իսկ այնտեղից՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մեկ օր անց մահացել է:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 13-ին՝ ժամը 16.30-ի սահմանում,  Ծաղկաձոր քաղաքի Կեչարեցու փողոցի տներից մեկում: