Երեւանյան սրճարաններից մեկում 11-ամյա տղայի՝ երկրորդ հարկից ընկնելու ու կոտրվածքներ ստանալու դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեիցն ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 13-ին Երեւանի մանկական սրճարաններից մեկում 11-ամյա տղա է ընկել երկրորդ հարկից եւ վնասվածքներով, ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Նրան վիրահատել էին, վիճակը կայունացել է:
Նա մասնակցելիս է եղել ընկերոջ ծննդյան տոնին, սրճարանի սրահում վազվզելու ժամանակ անզգույշ է եղել ու ընկել:




























