«Զվարթնոց» օդանավակայանում երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ականատեսները տեսել են, որ Մոսկվայից Երեւան ժամանած ուղեւորին ոստիկանները բերման են ենթարկել:

NEWS.am-ը ավելի ուշ պարզեց, որ միջին տարիքի տղամարդուն բերման են ենթարկել թմրանյութ տեղափոխելու կասկածանքով, որը տղամարդը թաքցրել է հետանցքում:

Այս դեպքի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել իրավապահներից, սակայն տեղեկություն չհայտնեցին, միայն չհերքեցին, որ նման դեպք է տեղի ունեցել: Կատարվում է քննություն։