Արմավիրի մարզի Արաքս գյուղի 7-ամյա բնակիչ Արտյոմ. Հ.-ն , որը դեկտեմբերի 14-ին տոնական ճայթուկի հետեւանքով աչքի վնասվածքներ էր ստացել, արդեն ապաքինվել է: NEWS.am-ի հետ զրույցում նրա հորաքույրը՝ Քնարիկ Յակուտյանը, նշեց, որ Արտյոմն արդեն լիարժեք ապաքինվել է, աչքի տեսողության հետ կապված խնդիր չունի:
«Մեկ ամիս բուժումից հետո, արդեն լավ է, աչքի տեսողության հետ խնդիրներ չունի, նա արդեն հաճախում է դպրոց»,-ասաց հորաքույրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 7-ամյա Արտյոմը դպրոցից տուն գնալու ճանապարհին էր գտել ճայթուքը, որը տարել էր տուն եւ դրել վառարանին չորացնելու նպատակով, այդ ընթացքում ճայթուքի բարութը թափվել էր եւ երեխան այն վերցրել եւ սկսել էր ուսումնասիրել՝ մտածելով, որ վերջ, եթե բարութը թափվել է, ուրեմն փչացել է, հենց այդ վայրկյանին էլ ճայթուկը պայթել էր ու վնասել նրա աչքը:
Նշենք, որ 7-ամյա Արտյոմը Վաղարշապատի բժշկական կենտրոն էր տեղափոխվել եղջերաթաղանթի թերմիկ այրվածքով:




























