Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի 23-ամյա բնակչուհի Շուշանիկ Կարապետյանը իրեն առեւանգելու մասին կեղծ հաղորդում է տվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Այս  մասին NEWS.am-ը տեղեկանում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։

Շուշանիկը կեղծ հողորդման պատճառով հայտնվել է մեղադրյալի աթոռին։

Ըստ մեղադրականի՝ 2016թ. հունվարի 16-ին Շուշանիկ Կարապետյանըհաղորդում է տվել այն մասին, որ Գրիգոր Նազարյանը իր երկու ընկերների հետ առեւանգել են իրեն։

Շուշանիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեակա օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Շուշանիկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։