Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ, 33-ամյա Գարիկ Արզունյանն արդեն 5-րդ օրն է՝ տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:

«Փետրվարի 11-ին սովորականի պես տնից դուրս է եկել եւ արդեն քանի օր է՝ չկա: Հարազատները որեւէ տեղեկություն չունեն, թե որտեղ է, ինչ է տեղի ունեցել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյան:

Գարիկ Արզունյանն ամուսնալուծված էր, բնակվում էր ծնողների հետ, հիմնական աշխատանք չուներ: Ըստ հարազատների՝ փետրվարի 11-ին Արզունյանի հագին եղել է սև թեթև բաճկոն, սև տաբատ, կաթնագույն բլուզ, մոխրագույն սև և սպիտակ գծերով գլխարկ:

Տեղեկություն իմացողներին Արզունյանները խնդրում են զանգահարել ոստիկանություն կամ 077-09-74-31 հեռախոսահամարով: