Փետրվարի 15-ին եւ լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի վերոնշյալից, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերաhսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:




























