Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Ալֆրեդ Կոխը հեռակա կարգով կալանավորվել է Ռուսաստանում՝ մաքսանենգության համար։

«Կոխի նկատմամաբ հեռակա կարգով որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հիմա նրա նկատմամաբ միջազգային հետախուզում է հայտարարվել»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են իր քաջատեղյակ աղբյուրները։

Նրան մեղադրում են «Մշակութային արժեքների մաքսանենգության» հոդվածի հատկանիշներով։

Անցյալ տարվա սեպտեմբերին Կոխը, որն ապրում է արտասահմանում, հայտնել էր, որ իրեն մեղադրում են անհայտ նկարչի վրձնին պատկանող մի նկարի մաքսանենգության մեջ, որի արժեքը 197400 ռուբլի է։