Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 16-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աթոյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Էրեբունի եւ Աթոյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի 11UL098 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Վահե Վ.) գլխիվայր շրջվել է, սահել մոտ 50 մետր, այնուհետեւ բախվել մոտակայքում տան բետոնե պատին ու ծառին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, վթարի հետեւանքով 1 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որը հայտարարել է, որ նշված ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել:
Ավտոմեքենայի գազի բալոնի փականը փակվել է տեղի ուժերով:





























