«Տորնադո» գերմանական հետախույզ օդանավերին Սիրիայի երկնքում թռիչքների ժամանակ ուղեկցում են ռուսական կործանիչները։ Այս մասին գրում է Rheinische Post թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի ՌՕՈւ գեներալ Յոախիմ Վունդրաքին։

Նրա խոսքով՝ «Տորնադոները»  ոչ միայն ռուսական օդատիեզերական ուժերի կործանիչերի թիրախում չեն հայտնվում, այլ նաեւ դրանք չեն փորձում գերմանական ինքնաթիռները դուրս մղել Սիրիայի օդային տարածքից։ «Երկնքում նման հանդիպումներն ընթանում են պրոֆեսիոնալ կերպով։ Միջադեպեր չեն գրանցվել»,- ասել է Վունդրաքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գեներալը ուղեկցման նման ակցիաները որակել է առաջին հերթին որպես «քաղաքական ցուցադրություն», երբ ռուսական կողմը հասկացնել է տալիս, որ ինքը, ի տարբերություն միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի, գործում է Սիրիայի լեգիտիմ կառավարության հրավերով։