Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 83-ամյա Մամսիկ Հ.-ն եւ հայտնել, որ հարեւանը հարվածել է իր դեմքին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Երեւանի Հ. Քոչարի փողոցի թիվ 18 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, հարեւան Յուրիկը ձեռքով հարվածել է Մամսիկ Հ.-ի դեմքին` պատճառելով վնասվածք:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յուրիկը 69-ամյա Յուրա Բ.-ն է, որը Հ. Քոչարի փողոցի 18 շենքից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: