Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Նաիրյան փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Հրաչիկ Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա գրպանից խուզարկությամբ հայտնաբերվել է թղթի մեջ լցված, չորացված, կանեփանման, դեղնականաչավուն զանգված: Ըստ նրա հայտարարության` կանեփը քաղել է Չկալովկա գյուղի մերձակայքից` ծխելու միջոցով գործածելու նպատակով:

Նախապատրաստվում են նյութեր: