Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը  Բրյուսովի 66 հասցեի  չորրորդ կարգի վթարային շենքի բնակիչներին  է հանձնել նորակառույց  շենքերում բնակարան հատկացնելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին եւ նշել, որ սահմանված կարգով անհրաժեշտ է որոշման մեջ առկա ժամկետներում ազատել հին, վթարային բնակարանները: Նոր բնակարաններ ստացած քաղաքացիները նշել են, որ նոր բնակարաններ ունենալն իրենց համար երազանք էր, որն  իրականություն է դարձել: