ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի ստորագրման մասին պայմանավորվածություն այս պահին չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հերքելով մամուլի տեղեկությունները, թե այսօր արդեն հուշագիրը կստորագրվի:
«Դեռ նման պայմանավորվածություն չունենք: Եթե նման բան լինի, կտեղեկացնենք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը որեւէ տեղեկատվություն չունի:
Նշենք, «Հրապարակ» թերթը գրել էր, որ այսօր ստորագրվելու է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: Հիշեցնենք, որ ՀՀԿ- ՀՅԴ համագործակցության մասին նախնական համաձայնությունն արդեն կա, սակայն կողմերը դեռեւս չեն շտապում հայտնել, թե որ պորտֆելների շուրջ արդեն կա համաձայնություն:




























