Եթե Ռուսաստանը շարունակի գործել ահաբեկչական կառույցի նման՝ ստիպելով տներից հեռանալ քաղաքացիներին, մենք վճռական պատասխան կտանք։ Ուկրաինայում նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը Սիրիայում ՌԴ-ի գործողությունների հետ կապված խիստ քննադատություն է հնչեցրել՝ պնդելով, թե պետք է Ուկրաինայում եւ Սիրիայում Ռուսաստանի հարձակողական քաղաքականության դեմ համատեղ վերաբերմունք ստեղծել։ Նա Ղրիմը հայտարարել է թաթարների հայրենիք ու Ուկրաինայի անբաժանելի մաս։

«Ցավոք, Սիրիայում Ասադի ուժերն ու Ռուսաստանը շարունակում են հարձակումները քաղաքացիական անձանց դեմ, ինչի միջազգային իրավունքի խախտում է»,-ասել է Դավութօղլուն՝ պնդելով, թե իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե թուրք զինվորներ են մտել Սիրիա։