2015-ին ռուսաստանյան  օղի-լիկյորային արտադրանքի եւ օղու արտահանումը նվազել է ավելի քան  40 տոկոսով, հաղորդում է «Կոմերսանտը»: Դա տեղի է ունեցել Ուկրաինա մատակարարումների գրեթե եռակի անգամ նվազման, ինչպես նաեւ պատժամիջոցների հետեւանքով արեւմտյան ընկերությունների դրսեւորած զգուշավորության հետեւանքով: . 

Ռուսաստանից արտասահման օղու մատակարարման գումարն անցած տարի  111,9 մլն դոլար է կազմել: 2014-ին այդ թիվը 187,1 մլն դոլարի մակարդակում էր: Արտահանման ֆիզիկական ծավալը նվազել է մինչեւ 4,35 մլն դեկալիտր, ինչը  2005 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է:

Նախկինում, ինչպես հիշեցնում է պարբերականը, ռուսական ալկոհոլային խմիքչների համար խոշորագույն արտահանման շուկաներից մեկը Ուկրաինան էր.  2013-ին Ուկրաինա է ներկրվել 38,6 մլն դոլարի ռուսական օղի, հաջորդ տարում` արդեն 12,2 մլն դոլարի, իսկ  2015-ին` չորս մլն-ից էլ պակաս:

Հունվարի 1-ից Մոսկվան Ուկրաինայի դեմ սննդամթերքի էմբարգո է մտցրել: