Թուրքիայի մայրաքաղաքի առեւտրի կենտրոններից մեկում երկու երիտասարդ բարձրացել են 6-րդ հարկ եւ ցած նետվել։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Անկարայի առեւտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ինքնասպանության ականատեսները պատմել են, որ երկու երիտասարդ 6-րդ հարկում իրար ձեռք են բռնել ու ցած նետվել։
Դեպքի վայր մեկնած բժիշկները նրանց մահացած են գտել։ Երիտասարդների մոտ ինքնությունը հաստատող որեւէ փաստաթուղթ չի գտնվել։




























