ՀՅԴ-ն փոքր, բայց կազմակերպված ուժ է, եւ նախագահին դա ձեռնտու է։ Այս մասին փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը։
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն իրեն տեսնում է երկրի երկրորդ քաղաքական ուժի դերում, բայց դա այդպես չէ։ «Հայաստանում ընդդիմադիր ուժեր չկան։ Միայն «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանն են ընդդիմադիր։ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վճռական չէ, նա հարյուրավոր առիթներ է ունեցել վճռականություն ցուցաբերելու համար, բայց նա դրանցից չօգտվեց»,- նշել է Կարապետյանը։
Նա նշել է, որ ԲՀԿ-ն փորձում է պահպանել երկրորդ ուժի իր դերը, բայց այդ տեղը նաեւ փորձում է զբաղեցնել ՀՅԴ-ն։ «ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի երգն արդեն երգված է։ Նա կփորձի իր փորք բաժինը պոկել խորհրդարանում»,- ասել է Կարապետյանը եւ վստահություն հայտնե, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերը չեն կարող միավորվել։




























