Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկին եվրոն 85 ռուբլուց նվազել է եւ փետրվարի 4-ից հետո առաջին անգամ կազմել 84.877 ռուբլի, սակայն Երեւանի ժամանակով ժամը 11։03-ի դրությամբ նորից հասել է 85.10 ռուբլու, ինչը 0.7 ռուբլով պակաս է նախորդ սակարկությունների ցուցանիշից։ Դոլարն էժանացել է 0.65 ռուբլով եւ կազմել 76.34 ռուբլի։

Նշենք, որ Brent տեսակի նավթն այս առավոտյան վաճառվում էր բարելի դիմաց 34.8 դոլարով։

«Փրայմի» տեղեկություններով՝ ՌԴ ԿԲ սահմանած պաշտոնական փոխարժեքով փետրվարի 16-ին դոլարն արժի 77.7792 ռուբլի, իսկ եվրոն՝ 87.1905 ռուբլի։