Փետրվարի 17-ից նոր արագաչափ սարքեր են գործելու Երեւանում եւ Էջմիածնում:
Մասնավորապես, 2016 թվականի փետրվարի 17-ից Երեւան քաղաքի Խանջյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի միջոցով արձանագրվելու են նաեւ հանդիպակաց ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթեւեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:
2016 թվականի փետրվարի 22-ից գործարկվելու են Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցում («Զվարթնոց» պատմամաշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածք) տեղադրված երկու արագաչափ սարքերը, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:



























