Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը խոսել է Մերձավոր Արեւելքում միջուկային սպառազինությունների մրցավազքի սպառնալիքից, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը։

Նախարարը Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ ասել է, որ Իսրայելի կառավարությունը նախանշաններ է տեսնում, որ արաբական երկրները ձգտում են միջուկային զենք ստանալ, քանի որ չեն ցանկանում հանգիստ նստել Իրանի կողքին, որը միջուկային կամ ատոմային ռումբի ստեղծման շեմին է։

«Եթե ինչ-որ պահի իրանցիներն իրենց վստահ զգան, հիմնականում տնտեսական առումով, նրանք նորից կսկսեն միջուկային զենք ստեղծել»,- ասել է Յարոնը։ Նա ենթադրում է, որ երկար տարիներ շարունակ Իրանը ստել էիր միջուկային ծրագրի մասին։

Յալոնն իր բառերին ապացույց չի ներկայացրել, սակայն հայտնի է, որ Իսրայելը շարունակում է ուշադիր հետեւել Թեհրանի կողմից միջուկային համաձայնագրի պայմանների կատարմանը։