1921թ. Մոսկվայի պայմանագրի խզումը Հայաստանի համար շահավետ չէ։ Դրա հեղինակները ցանկանում են մեզ պատերազմի մեջ ներքաշել։ Այս մասին փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակը սրվել է։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը մեկնում է Ադրբեջան։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարում է, որ Հայաստանում ռուսական բազան Թուրքիայի հետ հակամարտելու համար չէ, այն այլ խնդիրներ է լուծում։ Այդ ամենը Հայաստանի համար մտահոգիչ է»,- ընդգծել է Տիգրան Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով խզել 1921թ. մարտի 16-ին ՌԽՖՍՀ իշխանությունների եւ Թուրքիայի միջեւ կնքված եղբայրության եւ բարեկամության մասին պայմանագիրը։





























