ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթում քննադատական մոտեցում կար իշխանական այն կառույցներին ուղղված, որոնց ղեկավարները թերացել են իրենց աշխատանքում: Այս մասին այսօր` փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
«Այդ ելույթը գնահատական էր քաղաքական ուժերի գործունեությանը, բոլորիս սթափվելու կոչ էր եւ ապագայի տեսլական: Ուղերձում մի քանի հիմնական ուղղություններ կային, ուղերձի հիմքում դրված էին սահմանադրության հիմնական դրույթները: Ելույթում ասվում էր, որ կուսակցությունների ներուժի ավելացում է անհրաժեշտ, կուսակցությունները պետք է ձեւավորեն գործադիր մարմինը: Կուսակցությունները մրցակցություն պետք է կարողանան ստեղծել եւ խոսքը բոլոր կուսակցությունների մասին է»,- նշել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի ելույթում քննադատական մոտեցում կար նաեւ այն իշխանական կառույցներին, որոնց ղեկավարները թերացել են իրենց աշխատանքում:




























