Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի հրետանային մարտկոցները փետրվարի 16-ի առավոտյան վերսկսել են հրետակոծել Սիրիայի քրդերի զինված կառույց YPG-ի դիրքերը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Քիլիսի շրջանում տեղակայված հրետանային մարտկոցների հրետակոծության ձայները սկսել են լսվել Քիլիսի կենտրոնում առավոտյան 10։00-ից սկսած։
Թուրքիան արդեն 3-րդ օրն է հրետակոծում է Սիրիայի քրդերի դիրքերը։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան ու Իրանը կոչ են արել Թուրքիային դադարեցնել հարվածել Սիրիայի քրդերին։




























