Եմենի հարավում մահափորձ է կատարվել Ադենի նահանգապետի վրա: Ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, անհայտ անձինք կրակ են բացել չինովնիկի ավտոշարասյան վրա: Մեքենաներից մեկում նաև նահանգի անվտանգության ղեկավարն էր գտնվում:

Ադեն նավահանգստային քաղաքի Էլ Մանսուրա թաղամասում կատարված հարձակման հետևանքով Իդրիսի նահանգապետ Ազ Զուբեյդին ու նրան ուղեկցողները չեն տուժել: Սկսված փոխհրաձգության ընթացքում հարձակվողներից մի քանիսը սպանվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը: