Գեղարքունիքի մարզում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Փետրվարի 15-ին Ծովինար գյուղի բնակիչներից մեկը դեմքի հատվածում այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: NEWS.am-ը տեղեկացել է, որ 50-ամյա տղամարդը վնասվածքները ստացել է պայթյունի հետեւանքով:
Վերջինս իր տանը կից գետնափոր հորում աշխատանքի ժամանակ փորձել է վառել ծխախոտը, որի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել ու այրվել է նրա դեմքը: Տղամարդը գտնվում է Մարտունու հիվանդանոցում:



























